...

Բըլթ-53

Բըլթ-53

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է. «Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու»:

«ՉԻ». Էս արդեն որերորդ մարդն է, որ հարձակվելու օրինական հիմքերից է խոսում: Երեկ էլ նույնը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն էր ասում:

Հարձակվելու համար օրինական հիմքե՞ր են պետք: Մի հատ ցույց տվեք նման օրինակ: Գերմանիա՞ն էր օրինական հիմքով հարձակվել ԽՍՀՄ-ի վրա, թե՞ ԱՄՆ-ը Իրաքի վրա: 

Այսինքն, որ Ադրբեջանը հարձակվի, ասելու են՝ հոպ, մի վայրկյան կանգնեք, մի հատ ձեր հարձակման փաստաթղթերը ցույց տվեք, տեսնենք՝ ամեն ինչ կարգի՞ն է: 

Այսքան տարվա մեջ քաղաքականության տարրական այբուբենն էլ չսովորեցին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ