...

Ապեր, աչքիս չերևաս

Ապեր, աչքիս չերևաս

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում տեղադրել է հատված ուկրաինացի պատգամավոր Գոնչարենկոյի ելույթից ԵԽԽՎ-ում և գրել. «Շատ հետաքրքիր է, թե ինչպես է այս ուկրաինացի պատգամավորն աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ նա չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի հազարավոր էթնիկ զտման ենթարկված մարդկանց, Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների համար։

Ամոթ քեզ, Գոնչարենկո, երբ ես ժամանեմ Ստրասբուրգ, աշխատիր հեռու մնալ իմ տեսադաշտից, քո ելույթից ես նողկանք ապրեցի»:

«ՉԻ». Յախք, էլի, մի ասա: Էդ ուկրաինացի պատգամավորին մի հատ էլ պետք է զգուշացնել, որ Ալեն Սիմոնյանը հասավ Ստրասբուրգ, թքելու է վրան: 

Մարուքյանը խզարել է: Այ այսպես են պետության շահերը պաշտպանում: Ամոթանք տալով, նողկանք արտահայտելով, զզվանք ապրելով: 

Հիմա էդ ուկրաինացի պատգամավորը փախչելու տեղ չունի: Ուր էլ գնա, Մարուքյանի ստվերը հետապնդելու է նրան: Դեսպան ունենք, աշխարհը չունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ