...

Շանսը կորցրեցինք

Շանսը կորցրեցինք

Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է. «Դավիթ Խաժակյանն այլևս չի կարող ներկայացնել Երևանի բնակիչների շահերը ավագանիում, քանի որ նա չի ընտրվել այս ընտրապայքարում։ Դավիթ Խաժակյանը կորցրել է ձեզ ծառայելու հնարավորությունը, իսկ դուք կորցրել եք Դավիթ Խաժակյանի պես ավագանու անդամի կողմից ներկայացված լինելու հնարավորությունը»:

«ՉԻ». Էէէ՜, ախպեր ջան, բայց ինչի՞ ես մենակ Դավիթ Խաժակյանի դարդը քաշում: Բա ինչի՞ չես ասում, որ կորցրել ենք Նատալյա Ռոտենբերգի պես ավագանու անդամ ունենալու հնարավորությունը: Կամ էն, անունն ինչ էր, Արման Ղուկասյանի, էլ չենք խոսում Մանե Թանդիլյանի մասին: 

Դավիթ Խաժակյանը դեռ փառք է, նա ամեն շաբաթ ԱրմՔոմեդիի նիստերին է մասնակցում, այսպես ասած՝ չի կորչի: 

Բայց, բոլոր դեպքերում, ափսոս, որ Դավիթ Խաժակյանի պես քաղաքական գիգանտն այլևս մեզ չի ծառայելու: Այսինքն՝ մեզ չէ, այլ իշխանություններին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   522 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ