...

Եթե խոհարարը ասի, Դռիկ Խչոյին էլ կտեսնեք վարչապետի պաշտոնում

Եթե խոհարարը ասի, Դռիկ Խչոյին էլ կտեսնեք վարչապետի պաշտոնում

««Մեր օրակարգը հստակ է, և եթե դրա շուրջ Ծառուկյանը ցանկություն ունենա միավորվել, ինչո՞ւ ոչ»: Եթե իրենք սկսեն անվստահության գործընթաց, չե՞ք մասնակցի։ «Զուտ թվաբանորեն՝ խորհրդարանում անվստահության գործընթաց չի կարող լինել. մեկ երրորդի խնդիր կա»: «Իմ քայլից» կպոկվեն` պրոցես է սկսվել։ «Մենք պատրաստակամ ենք քաղաքական պայքարը տանել մինչև վերջ, որովհետև այս իշխանությունը հեռացող է»: Կհամաձայնե՞ք Ծառուկյան-վարչապետ կոնֆիգուրացիային։. «Մենք ունենք վարչապետի մեր թեկնածուն»: Էդմոն Մարուքյա՞նը։ «Էդմոն Մարուքյա՛ն»: Ի դեպ, մեր տեղեկությամբ, կոնսենսուսը հենց այս պատճառով չի կայանում»:

Սա հատված էր «Հրապարակ» թերթի և Դավիթ Խաժակյանի միջև այսպես ասած երկխոսությունից:

«ՉԻ». Խաժակյանի մեծամտությունը անցնում է բոլոր հնարավոր սահմանները: Եթե մի տեղ ընդունելի է Մարուքյանի պոռթկումը ԱԺ-ում ծեծ ուտելուց հետո, հոգեկան անհավասարակշիռ վիճակում հայտարարելը, թե դուք ձեր հալը դեռ կտեսնեք, ես վարչապետ եմ դառնալու, մեկ այլ բան է հանգիստ պայմաններում կրկնել այդ անհեթեթությունը:

Ի՞նչ է նշանակում, թե Մարուքյանը չի համաձայնի Ծառուկյանի թեկնածությանը: Եթե մարդամեկը խոհանոցից բղավի, Մարուքյանը կհամաձայնի անգամ ՀՀԿ տատիկի թեկնածությանը: Ուրիշ բան, որ խոհանոցային բլոգերը ինքն էլ առանձնապես հակված չէ Ծառուկյանին տեսնել ընդդիմության ղեկավարի դերում: Բայց եթե իր նկատմամբ օղակը մի փոքր էլ սեղմվի, ապա անգամ Դռիկ Խչոյի թեկնածությանը կհամաձայնի և կպարտադրի, որ Խաժակյանի կուսակիցներն էլ ընդունեն Խչոյի լիդերությունը:

Իսկ ընդհանրապես, զուտ հետաքրքրության համար, «Լուսավորը» քանի՞ անգամ պետք է քաղաքական ծեծ ուտի, որ հասկանա՝ պետք չէ ընկնել խոհարարի խելքին: Եթե 2018 թվականին մի փոքր քաղաքական հեռատեսություն դրսևորեին, ապա այսօր Մարուքյանը կլիներ փոխվարչապետ՝ լուրջ քաղաքական հենարանով և գուցե մի գեղեցիկ օր իսկապես հավակներ վարչապետի պաշտոնին: Առողջ տրամաբանությանը հակառակ, մնացին փեսայի սայլին կապված և հիմա ստիպված են լինելու միանալ ցանկացածին, ում մատնանշի վտարանդի, 9000 հատ ֆայլ կորցրած բլոգերը:

«Լուսավոր Հայաստանը» չպետք է մոռանա՝ խորհրդարան անցավ միայն նրա շնորհիվ, որ քարոզարշավի ժամանակ դադարեցրեց կատաղի հարձակումները իշխանությունների հանդեպ: Մարդիկ ձայն տվեցին նրանց այն հույսով, որ նրանք հեղափոխությունից հետո խելքի են եկել և ընդդիմության դիրքերից կօգնեն իշխանությանը կարգի բերել երկիրը: Ժողովրդին «քցելը» անպայման ունենալու է պատասխան՝ հաջորդ ընտրություններում «Լուսավորի» ստացած ձայների տեսքով:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ