...

Ո՞վ կլինի ընդդիմության միակ «տղամարդը»

Ո՞վ կլինի ընդդիմության միակ «տղամարդը»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ ՀՀ և Արցախի իշխանությունները վտանգավոր քաղաքականություն են վարում արտաքին և ներքին քաղաքականության առումով, և ձախողումներ կան բոլոր ոլորտներում, ասել է, թե Բալասանյանը կրկնում է ԼՀԿ հայտարարությունն այն առումով, որ բոլոր ոլորտներում կան ձախողումներ:

«ՉԻ». Տեսնո՞ւմ եք, ինչ իմաստուն է «Լուսավոր Հայաստանը», որ նրա հայտարարությունները Վիտալի Բալասանյանն է կրկնում: 

Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում. ի վերջո, ընդդիմության մեջ կգտնվի՞ գոնե մի հոգի, որը պարզ ու համարձակ կասի. իսկ Վիտալի Բալասանյանն ո՞վ է, որ քիթը խոթում է Հայաստանի ներքին գործերի մեջ: Մի հոգի գոնե կարևորեր Հայաստանի ինքնիշխանության փաստը: 

Քաջություն չունեն: Այսինքն, սրանց համար նորմալ է, որ դրսից այս իշխանությունների դեմ հոխորտում են, հրաժարականի կոչեր անում: Փոխանակ նման մարդկանց սաստեն և կանխեն նմանատիպ հայտարարությունները, մի բան էլ ուրախանում են, որ իրենց մտքերն են կրկնում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1094 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ