...

Բա ո՞ւր եք, մի հատ դատապարտեք

Բա ո՞ւր եք, մի հատ դատապարտեք

Էդմոն Մարուքյանը երեկվանից չի անջատում լայվի կոճակը և փորձում է ԱԺ մեծամասնությանը բերել խորհրդարան:

Լավ հասկանալով, թե ինչ է տեղի ունենալու արդյունքում: Այն զանգվածը, որը հավաքվել է խորհրդարանի դիմաց, մտնելու է ԱԺ, անի այն, ինչ արեց Արարատ Միրզոյանի հետ:

Այսինքն՝ արդյունքը լինելու է ոչ թե խորհրդարանական քննարկումը, ելքերի փնտրտուքը, այլ հաշվեհարդարը:

Երբ Սասուն Միքայելյանն ապտակեց Մարուքյանին, ինքը և կուսակիցները համաշխարհային աղմուկ բարձրացրեցին: Արարատ Միրզոյանին մահվան դուռը հասցնելու վերաբերյալ քանի՞ դատապարտող հայտարարություն հնչեց «Լուսավոր Հայաստանից»: Չգուգլեք, չեք գտնի:

Մշտապես երրորդ ճանապարհների սիրահարը գուցե նոր ե՞լք գտնի խորհրդարանի նիստ հրավիրելու, եթե նրա նպատակը ազնիվ է: Գուցե դա լինի zoom նիստ: Ինչո՞ւ ոչ: Ներկայումս համաշխարհային սամմիթներ են այդպես անցկացվում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3686 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ