...

Միքայել Մինասյանից հետո ոչինչ չմնաց

Միքայել Մինասյանից հետո ոչինչ չմնաց

«Վերջերս մեզ պարբերաբար հարցնում են, թե մենք հիմա ընդդիմությո՞ւն ենք, թե՞ ընդդիմություն չենք»,- Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ փորձելով ինքն էլ պատասխանել իր տված հարցին։ 

Ըստ Մարուքյանի պատասխանի՝ իրենք ընդդիմադիր չեն։ Ասում է՝ «իսկ ինչու՞ այսօր, օրինակ, ընդդիմանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը», «կամ ինչո՞ւ ընդդիմանալ խաղաղության օրակարգին. արդյո՞ք մեր երկրի գլխին նոր պատերազմ բերելու օրակարգն ավելի ընդդիմադիր կեցվածք է հաղորդում քաղաքական գործիչներին…», «այսպես՝ մենք խաղաղության և հարաբերությունների կարգավորման կողմնակից ենք և դեմ ենք երկիրն նոր արկածախնդրությունների տանելուն», «ինչո՞ւ ընդդիմանալ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին. ինչ է, պետք է դե՞մ լինենք ժողովրդից տարիներ շարունակ թալանվածը հետ բերելուն։ Ընդդիմանա՞նք կոնկրետ օլիգարխի ապօրինի գույքի բռնագանձմանը։ Ընդդիմանա՞նք, որ զորամասի հրամանատարը կամ ՃՈ և ՀՔԲ պետերն այսօր կաշառքով չեն նշանակվում, ընդդիմանա՞նք, որ այսօր բիզնեսմենն իր թաղամասի ՊԵԿ օպեր-լիազորին կամ հարկայինի պետին չի ճանաչում, ինչը նախկինում աներևակայելի էր թվում»։

Թարսի պես Մարուքյանն ու իր կուսակցությունը իշխանություն էլ չեն։ Նրանք չեն մասնակցում երկրի կառավարմանը, չեն կարողանում ազդել ընդունվող որոշումների և իրականացվող քաղաքականության վրա, որևէ բանի համար պատասխանատվություն չեն կիսում, և առհասարակ՝ իշխանության կառուցվածքային բուրգում որևէ տեղ չեն զբաղեցնում։ 

Ստացվում է՝ ո՛չ իշխանություն են, ո՛չ ընդդիմություն։ Ի սկզբանե՝ ինչի համար ստեղծվել են, այդ նույն կարգավիճակում էլ մնացել են։ Կարճ ասած՝ ոչինչ չի մնա, այս դեպքում՝ ոչինչ չմնաց։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2308 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ