...

Լացելը հեշտ է, մտածելն է դժվար

Լացելը հեշտ է, մտածելն է դժվար

«Մեր առավոտներն սկսվում են ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկություններով։ Այդ հարձակումներով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում։ Միջազգային հանրությունը լուռ հետևում է այս անհեթեթությանը։ Ասելու ոչինչ չկա...». թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Գրառման բանալի արտահայտություններն են՝ «ժողովրդավարական Հայաստանը» և «միջազգային հանրությունը լուռ հետևում է այս անհեթեթությանը»։ Մի կողմ թողնենք «ժողովրդավարական Հայաստան» վիճելի ձևակերպումը և արձանագրենք հայաստանյան պաշտոնյայի հերթական մուննաթը։ Երևի այսպես հեշտ է՝ չգիտակցել, որ ժողովրդավարությունը ապրանք չէ, որ լավ գնով վաճառես միջազգային հանրության վրա ու ցնծաս շահավետ գործարքի օգուտներով։ Իսկ միջազգային հանրությունն էլ հիմարների ակումբ չէ, որ ֆռռացնես-ֆռռացնես, վերջում ստանաս այն, ինչ ակնկալում ես։ Սրանք պարզագույն ճշմարտություններ են, որոնք չեն գիտակցվում այսօրվա իշխանությունների ու նրանց բանակցողների կողմից։ Ուստի մնում է հարցին էմոցիոնալ երանգ հաղորդելը՝ բարձր գոռալ, մազերը պոկել, եղունգները կրծել ու անվերջ արձանագրել, թե մեզ չեն ուզում հասկանալ կամ օգնել։ Իսկ, թե ինչո՞ւ՝ ներկաների խելքի բանը չէ։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   467 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ