...

ԱԺ-ում գիշերեց ու շահեց

ԱԺ-ում գիշերեց ու շահեց

Այսօր ամեն բանից խոսվեց, բայց ոչ ոք չասաց, որ երկու տարի առաջ Հայաստանում կանխվեց հեղաշրջման փորձը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով․ «Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ կմնար Հայաստանից, եթե պատերազմի պարտության այդ ողբերգությանը գումարվեր նաև հեղաշրջումը: Շնորհակալ եմ իմ թիմին և բոլոր այն մարդկանց, ովքեր այդ գիշերը խորհրդարանում էին՝ ինձ հետ և հաջորդիվ ժամերին և օրերին ցուցաբերում էին բարձր քաղաքական և քաղաքացիական գիտակցություն՝ պահելով պետականության հիմքերը»։ 

Թե ինչ շահեց պետությունը, երբ Մարուքյանը գիշերն անցկացրեց խորհրդարանում, առանձնապես հետաքրքիր չէ։ Բայց որ Մարուքյանի բախտը վճռվեց հենց այդ օրերին՝ միանշանակ է։ Նիկոլ Փաշինյանը գնահատեց Մարուքյանի՝ Աժ-ում մնալու ջանքը և պարգևատրեց պաշտոնով։ Մարուքյանն էլ այդ օրվանից մոռացավ, թե ինչ կատաղի պայքար էր մղում այն իշխանության դեմ, որին այսօր ծառայում է։ Մի քիչ ազնիվ չէ պաշտոն ստանալու համար անքուն անցկացրած գիշերները վերագրել բարձր քաղաքական և քաղաքացիական գիտակցությանը։ Այդպիսի գիտակցություն ունեցող մարդիկ այդ օրից ի վեր, դրանից առաջ էլ ու հետո էլ շարունակում են իրենց լինելիությամբ փաստել, թե ինչ ասել է քաղաքական ու քաղաքացիական գիտակցություն և ինչով է այն տարբերվում մի կերպ իշխանության մատույցներ ճխտվելու բնազդից։ Դրա համար էլ խոսակցության թեմատիկան տարբեր է։ Առաջին խումբը շարունակում է պնդել ու բացատրել, թե ինչ է այդ օրվանից մնացել Հայաստանից և ինչ է մնալու, եթե այսպես շարունակենք դեգերել փողոցներում, իսկ երկրորդ խումբը շնորհակալություն է հայտնում Աստծուն, ծնողներին, Նիկոլ Փաշինյանին, թիմին, որ պետության համար ծանրագույն օրերին կարողացել է արագ կողմնորոշվել։ Վերջում էլ անունը դնում՝ քաղաքական ու քաղաքացիական գիտակցություն։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   645 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ