...

Քֆուր ուտելուց հետո է զինվե՞լ

Քֆուր ուտելուց հետո է զինվե՞լ

Թվում էր, թե շաբաթ-կիրակին պետք է լինի Նիկոլ Փաշինյանինը, հատկապես որ ուրբաթ օրվա ասուլիսից հետո նա փորձեց սրբագրել իրեն՝ կրկին թեմա տալով հայ հանրությանը։ Բայց Փաշինյանի մտքերը խամրեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եթերից։ Սոցիալական ցանցերը ողողվեցին մաուզերիստ կատուների ու մկների մեմերով, որոնց տակ հազարավոր քոմենթները ցրեցին փաշինյանական ասուլիսի ունայնությունն ու տխրությունը։ Իսկ Մարուքյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե դուք թիկնապահներ ունե՞ք, ասել էր․ «Ես զենք ունեմ, զինված եմ, ով մոտեցավ, մի-մի պահունակ (մագազին-Գ․Վ․) դատարկելու եմ վրեն, թող գան։ Միայնակ էլ ման եմ գալիս, ոչ մի խնդիր չկա»։  Ի դեպ՝ այդ եթերի ժամանակ Մարուքյանն ահագին երկար խոսեց վիրավորանքի, հայհոյանքի և ազատ խոսքի փոխհարաբերությունների մասին։ Նրան հիշեցրին, որ ժամանակին էլ ինքն էր Ալեն Սիմոնյանին հայհոյել, որին ի պատասխան՝ Մարուքյանը հստակեցրեց․ «Դա կապ չունի իր ծնողի հետ, ես ուղիղ իրեն եմ հայհոյել»։

Մի տեսակ հակասող տրամաբանական կապ կա Մարուքյանի այս երկու հայտարարությունների միջև։ Նախ նա ասում է, թե զինված է, ով մոտեցավ, մի մագազին կդատարկի։ Հետո էլ հիշում է իրեն «քֆուրով» մոտեցած Ալեն Սիմոնյանին, որի ուղղությամբ մագազին չի աշխատեցրել։ Հիշեցնենք՝ Սիմոնյանը Մարուքյանին ասել էր․ «Քեզ քո բոյի չափով պահիր, այ քաղաքական տրյապկա», ինչին Մարուքյանը հակադարձել էր՝ «Անբարոյականի վաստակ»։ «Անբարոյականի վաստակը դու ես»,- հակադարձել էր Սիմոնյանը, իսկ զինված Մարուքյանը ոչ ԱԺ-ում, ոչ էլ դրա պատերից դուրս գործի չէր դրել իր մագազինը։ Այ էստեղ տեղին է հիշել Ծառուկյանին, որն Էդմոնին կլասիկ էր անվանել՝ երևի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մարուքյանը ամեն նախադասությունից հետո ինքն իրեն ու մնացածին համոզում է, թե ինքն ու իր կուսակցությունը դասական քաղաքականությամբ են զբաղված։ Մնում է միայն հասկանալ, թե մագազինը, զենքն ու զինված լինելը ի՞նչ կապ ունեն դասականության հետ։ Մի օր առիթ լինի՝ Ծառուկյանն ու Մարուքյանը բանավիճեն այս թեմայով, մենք էլ լսենք ու հասկանանք։ Իսկ մինչ այդ զգուշացեք Մարուքյանից՝ նա զինված է և պատրաստ է կրակելու։  

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ