...

Նոր տարի կանեն, Կատարն էլ կմոռանան

Նոր տարի կանեն, Կատարն էլ կմոռանան

Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը կրկին պարգևավճարներ կստանան. համապատասխան կարգադրությունն արդեն ստորագրված է։ Հեղինակը կրկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է։ 

Կատարներից տուն վերադարձած Ալեն Սիմոնյանը, ինչ խոսք, ազնիվ է։ Մի քիչ ինքն է զվարճացել կատարներում, հիմա էլ մնացածներին փոքրիկ ուրախություն պարգևելու հերթն է։ Ե՛վ նավսն է կոտրում, և՛ Ամանորն է շնորհավորում, և՛ իր շռայլ հոգու ցուցադրությունն է կազմակերպում։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ու նրանց սպասարկող աշխատակիցները զրկված էին պարգևավճարի հնարավորությունից։ Ասում էին՝ չեք աշխատել, չեք ստանա։ Այս անգամ կարծես թե կարգադրություն կա, որ միանվագ գումարը բոլորն են ստանալու։ Սիմոնյանը որոշել է չփչացնել որևէ մեկի տրամադրությունը, այս անգամ շռայլ ու բարի է լինելու։

Գոհար Վեզիրյան  
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6241 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ