...

Ալեն Սիմոնյանն ընտրակաշա՞ռք է խոստանում

Ալեն Սիմոնյանն ընտրակաշա՞ռք է խոստանում

«Քանի դեռ ես ԱԺ նախագահ եմ, ամեն տարի՝ սեպտեմբերի 21-ին և տարեվերջին պատգամավորները պարգևավճար են ստանալու», հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Չէ, սա «քանի քեռին սաղ ա՝ էրեխեքը պիտի մենակ շոկոլադ ուտեն» սերիայից չէ։ Բանն այն է, որ ԱԺ նախագահին ընտրում են պատգամավորները, ու եթե ԱԺ գործող նախագահն այդպիսի հայտարարություն է անում՝ դա ընտրակաշառքի բացահայտ խոստում է, ինչը քրեորեն հետապնդելի արարք է։ Առավել ևս՝ որ նա ոչ թե իր գրպանից է կաշառք խոստանում, այլ բյուջեից, այսինքն՝ հարկատուների գրպանից։ Ընդ որում՝ «քանի դեռ ես ԱԺ նախագահ եմ․․․» ձևակերպումը նշանակում է, որ պարգևավճարներ տալն անձամբ իր որոշումն է, իսկ ուրիշ մեկը կարող է նաև այդպիսի որոշում չկայացնել։

Իսկ թե ինչու հատկապես սեպտեմբերի 21-ին և տարեվերջին՝ հասկանալի է։ Չէ, սեպտեմբերի 21-ը Հայաստանի Անկախության օրվա հետ կապ չունի (չէ՞ որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, 1991-ի սեպտեմբերի 21-ին մենք «սխալ հանրապետություն» ենք հիմնադրել)։ Պարզապես այս տարվա սեպտեմբերի 20-ին Արցախը պաշտոնապես կապիտուլացվեց, ու սեպտեմբերի 21-ը ՔՊ-ական իշխանությունների համար «Արցախի բեռից ազատվելու» առաջին օրն է։ Դե տարեվերջին էլ՝ հասկանալի է․ բուդ, բլինչիկ, տոնական ծախսեր․․․ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   505 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ