...

Երկկողմանի պաշտոնյան

Երկկողմանի պաշտոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ասել է. «Ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց մարդը ներողություն խնդրելուց առաջ պետք է իրեն մեղավոր ճանաչի, զգա որ ինչ-որ արարք է արել, որը պետք չէր անել»:

«ՉԻ». Էս էն անեկդոտին է նման, որ մեկը իր ծնողներին սպանում է, հետո դատարանում խնդրում հաշվի առնել, որ երկկողմանի ծնողազուրկ է:

Ալեն Սիմոնյանը որ մարդկանց վրա թքում է, խնդրում է հաշվի առնել, որ երկկողմանի պաշտոնյա է: Բայց ներողություն չի խնդրել, որովհետև եթե իրեն մեղավոր ճանաչեր, հրաժարական կտար:

Ու էս մարդը հիմա ներողության մասին դասեր է տալիս ընդդիմադիրներին: Բացատրում է, թե դա ինչ է, ոնց է, որ դեպքում է իսկական, որ դեպքում՝ կեղծ: Ճիշտ է անում, փորձառու դեմք է, մեծ դպրոց է անցել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   359 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ