...

Ես չիմացա՝ «դու» ինչպես

Ես չիմացա՝ «դու» ինչպես

Այսօր խորհրդարանում քննարկում-բանավեճ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև:

Ներկայացնենք մի հատված. 

Արծվիկ Մինասյան. «Դուք հիմա ապացուցում եք, որ այն արժեքները, որոնք հայտարարել եք և եկել իշխանության, աստիճանաբար ջարդելով անցնում եք ամեն ինչի վրայով»:

Ալեն Սիմոնյան. «Դուք ձեր կյանքով զբաղվեք, ձեր արժանապատվությունով, ձեր կյանքով, ձեր արածներով: Դատական նիստի ժամանակ կխոսեք դրա մասին»:

Արծվիկ Մինասյան. «Դու զբաղվի»:

Ալեն Սիմոնյան. ««Դու»-ն դու ես, չհամարձակվես Հայաստանի  ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես»:

Արծվիկ Մինասյան. «Դու ԱԺ նախագահ չես»:

Ալեն Սիմոնյան. «Բա դու ո՞վ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»:

«ՉԻ». Բայց ասեք, որ եթե խորհրդարանում էս կարգի բոլոր բանավեճերը հավաքես, տանես Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրես, անշլագ անշլագի հետևից կլինի: 

Մեր բեմադրող-ռեժիսորներն այլևս կարող են չչարչարվել, սցենար գրել, մշակել. ընդամենը պետք է հետևեն խորհրդարանի «դեբատներին», ու վերջ, աշնան խաղացանկը մինչև տարվա վերջ ապահովված է:

Դրա համար ենք պիեսի տեսքով ներկայացրել Ալեն Սիմոնյան – Արծվիկ Մինասյան երկխոսությունը: Որ տեսնեք, թե ինչքան էմոցիա կա մեջը, էքսպրեսիա, դերասանական վարպետություն, իմպրովիզացիա: 

Էս հլը ընդամենը մի մասն էր. բեմադրության երկրորդ արարում այնտեղ կուլուարներից Սեյրան Օհանյանը մտավ, մի հատ էլ նա Ալեն Սիմոնյանի հետ տվեց-առավ:

Թատրոնը շարունակվում է. բաց մի թողեք այն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   873 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ