...

Նոր բոլոլա ԱԺ-ում

Նոր բոլոլա ԱԺ-ում

«Արդեն մամուլում տեղեկություններ տեսա պատգամավորների անունների վերաբերյալ, այո, այդ տեղեկությունները ճիշտ են։ Նշված պատգամավորները անցել են այն գիծը, որ թույլատրելի է բացակայության համար: Հիմա այլ հարց է՝ մենք կքննարկե՞նք, թե արդյոք դրանք կարելի է հարգելի համարել, թե՞ ոչ: Դրանից հետո նոր որոշում կկայացվի։ Վստահ եմ, որ կգնանք օրենքի ճանապարհով»,- անդրադառնալով խորհրդարան աշխատանքի չգնացող ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցին՝ ասել է Ալեն Սիմոնյանը։ Մասնավորապես՝ նա տվել է Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի անունները՝ հավելելով, որ էլի պատգամավորներ կան, որոնք անթույլատրելի չափով բացակայել են: «Անձամբ ես խիստ եմ տրամադրված»,- նշել է Սիմոնյանը՝ զերծ մնալով կանխատեսումներից։

Այսպիսով Ալեն Սիմոնյանն ի պաշտոնե հաստատել է շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջիկայում որոշ պատգամավորներ կզրկվեն իրենց մանդատներից։ Խոսքը, ինչպես հասկացաք, առանցքային դեմքերի մասին է։ Չի բացառվում, որ ընդդիմադիրները կանխեն այս քննարկումները՝ փորձելով քաղաքական ճգնաժամը տեղափոխել նաև ԱԺ։ Մեր տեղեկություններով՝ ճգնաժամի առաջացման նախնական ժամանակահատված էր ընտրվել աշնանային նստաշրջանը, սակայն այս հայտարարությունները կարող են արագացնել գործընթացները և «աշնանային եթերաշրջանի» փոխարեն ունենանք զվարճալի ամառային արձակուրդներ։ Բոլոր դեպքերում՝ ընդդիմությունը պատրաստվում է՝ տարբեր սցենարներ հաշվարկելով։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ