...

Պատգամավորներն իրենք իրենց դեմ նախագիծ են հեղինակել

Պատգամավորներն իրենք իրենց դեմ նախագիծ են հեղինակել

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ին, չընդունեց ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ ձայն:

Ընդամենը երեք օր առաջ Արամ Վարդևանյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե Հայաստանը ավելի պատրաստ է Ռուսաստանի՛ հետ միութենական պետություն դառնալ, քան Թուրքիայի։ Կարճ ասած՝ կամ-կամ։ Ի դեպ՝ միութենական պետության գաղափարը շրջանառության մեջ դրեց հենց Ռոբերտ Քոչարյանը իր վերջին ասուլիսում։ Հիմա հարց՝ բա որ հանկարծ այս օրենքը ընդունվեր, ի՞նչ էր լինելու Քոչարյանի կամ Վարդևանյանի հետ։ Հենց քրեական գործ հարուցվեր՝ պիտի աղաղակեին, թե քաղաքական պատվեր է։ Եվ այստեղ անգամ Վարդևանյանի մանիպուլյացիան չէր աշխատի, թե մենք Եվրոպական միության նման ինտեգրացիոն գործընթացին ենք կողմնակից։ Ինքնիշխանություն, բայց միության կազմում։ Ոչ պատմություն գիտեն, ոչ Եվրոպական միության ստեղծման քաղաքական գործընթացի բովանդակությունն են ուսումնասիրել, ոչ էլ ինտեգրացվող պետությունների որակն են քննարկել։ Մենակ խոսում են՝ ՌԴ-ին սիգնալ տալու համար, թե մեզ չմոռանաք, մենք «զապաս պագրիշկա» ենք։ Մյուս կողմից էլ՝ իրենք իրենց դեմ օրենքի նախագիծ են հեղինակում, հետո էլ վայնասուն բարձրացնում, թե ՔՊ-ն տապալեց քվեարկությունը։ Ուղղակի Վարդևանյանին ու իր ընկերներին թվում է, թե այս պրիմիտիվիզմը աննկատ կանցնի, և իրենք ՔՊ-ի ֆոնին կմնան այն քաղաքական միավորը, որի համար ինքնիշխանությունը կարևոր արժեք է։ Բա որ այդպես է՝ գուցե ասեք, թե ո՞րն է իրական պատճառը, որ օրը երկու անգամ հայտարարում եք ՌԴ-ի հետ միութենական պետություն դառնալու անհրաժեշտության մասին։ Մինչ այդ, ընկերները «աշխատում» են իրենց չխնայելով։ Լրիվ մազոխիստ են։

Գոհար Վեզիրյան 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ