...

Նախ սեփական կապիտուլյացիան հաղթահարեք

Նախ սեփական կապիտուլյացիան հաղթահարեք

«Նոյեմբերի 9-ի պայմանագրի ի՞նչը չեղարկենք. բացի գերիների վերադարձի մասին կետից, մնացածն արդեն իրականացվել է։ Նոյեմբերի 9-ը մեզ համար անընդունելի, դավաճանական ու կապիտուլյացիոն փաստաթուղթ է, սակայն այնքան են թուլացրել բանակն ու երկիրը, որ լուրջ չէ խոսել ինչ-որ բան հետ բերելու մասին։ Հիմա սրանց պետք է հեռացնենք, որպեսզի նոր կապիտուլյացիան կանխենք»,- «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ի դեպ, գրեթե նույն բանը Ռոբերտ Քոչարյանն ասաց իր տարեվերջյան ասուլիսում։ Հիշեցնենք: «Բոլոր վատ կետերն արդեն իրականացված են, ու որևէ ողջամիտ մարդ չի գալու ու ասելու՝ չեղարկենք․ իրականացված է, բացի մեկ կետից, որը մեզ էր պետք՝ գերիների վերադարձը»,- նշել էր ՀՀ երկրորդ նախագահը։

Բայց այստեղ մի նյուանս կա։ Ընդդիմությունը տևական ժամանակ հայտարարում էր, թե կարելի է հետ բերել Հադրութն ու Շուշին՝ այդպիսով ինչ-որ կերպ վերականգնելով ԼՂ տարածքի ամբողջականությունը։ Սա «Հայաստան» դաշինքի անդամները՝ գեներալ Սեյրան Օհանյանի առաջնորդությամբ, անընդհատ կրկնում էին։ Հիմա այսօրինակ բովանդակությամբ հայտարարությունները անհետացել են։ Կամ ընդդիմությունն է «իմաստնացել», կամ էլ հասկացել են, որ անգամ այս անհավանական խոստման դիմաց փողոցում հեղափոխություն չի լինելու։ 

Հիմա էլ նոր տարբերակ են մտածել՝ կգանք, կկանխենք նոր կապիտուլյացիան։ Լավ նպատակ է, բայց դրա համար ընդդիմությունը նախ և առաջ իր կապիտուլյացիան պետք է հաղթահարի։ Հետո կերևա։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   935 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ