...

Արի տուն

Արի տուն

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցազրույցում ասել է. «Պետք են նոր դեմքեր, նոր օրակարգ, ծրագիր ու ընդդիմություն, որ ասի՝ չեմ գնալու տուն, մինչև Նիկոլը չհեռանա: Պետք է հացադուլների էլ նստեն ընդդիմության առաջին դեմքերը: Տուն գնացող ընդդիմությունը հերթական անգամ ամրապնդելու է Նիկոլի իշխանությունը»:

«ՉԻ». Պատկերացնում ենք, թե Ռոբերտ Քոչարյանը ոնց է հացադուլի նստում: Ծը, չէ, չենք պատկերացնում: Կամ Իշխան Սաղաթելյանը: Դժվար գործ է: Որովհետև հացադուլի դեպքում մարդը սոված է մնում: 

Թե չէ Նաիրա Զոհրաբյանը ճիշտ բաներ է ասում: Մնում է, որ ձևավորվի նոր ընդդիմություն: Իսկական, որը ծրագիր ունի, գաղափարախոսություն, սկզբունքներ: Բաներ, որոնք ներկայիս ընդդիմությունը չունի:

Միակ բանը, որ այս ընդդիմության մոտ լավ է ստացվում, Փաշինյանի իշխանությունն ամրապնդելն է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   849 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ