...

Սերժ Սարգսյանին վստահում է, Ռոբերտ Քոչարյանին՝ կասկածում

Սերժ Սարգսյանին վստահում է, Ռոբերտ Քոչարյանին՝ կասկածում

«Ես որոշակի վստահություն ունեմ, որ եթե ընդդիմությունը կայացնի որոշում՝ դնել մանդատները, մինչ սահմանադրական այդ անբարո ակտը, ՀՀԿ-ի դեպքում ցուցակի հաջորդիվ պատգամավորները կդնեն, որովհետև իրենց ցուցակը հստակ քաղաքական ցուցակ է, ցուցակի հաջորդ համարները ՀՀԿ երիտթևի և ՀՀԿ անդամներ են, որոնք, բնականաբար, կենթարկվեն մեկ կուսակցական որոշմանը: Բայց սա էլ վստահ պնդում չէ, իսկ մնացյալի դեպքում շատ մեծ է ռիսկը, որ ցուցակի հաջորդ համարները կպահեն պատգամավորական մանդատները և վայր չեն դնի»,- «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մտավախություն հայտնելով, որ այսպիսով նրանք երրորդ անգամ կլեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանին։

Փաստորեն Սերժ Սարգսյանի պահով հանգիստ է, բայց Ռոբերտ Քոչարյանի դեպքում կասկածում է։ Չնայած որ՝ երկուսն էլ հավասարապես կիսում են Նիկոլ Փաշինյանին լեգիտիմացնելու պատասխանատվությունը։ Ինչ վերաբերում է ցուցակների գնահատականներին, ապա տիկնոջ խոսքից եզրակացնում ենք, որ Սարգսյանը քաղաքական թիմ է խորհրդարան ուղարկել, իսկ Քոչարյանը՝ ապաքաղաքական։ Իսկ քաղաքականը ապաքաղաքականի հետ «դուգա» է տալիս։ 

Գոհար Վեզիրյան

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3005 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ