...

Սերժ Սարգսյանի շրջապատը պատվիրել է, ՀՅԴ-ն կազմակերպել է

Սերժ Սարգսյանի շրջապատը պատվիրել է, ՀՅԴ-ն կազմակերպել է

Երբ Սերժ Սարգսյանը ստորագրում էր Ցյուրիխյան արձանագրությունները, հանրային և քաղաքական լուրջ բողոքի ալիք բարձրացավ։ Ձեր կարծիքով ինչո՞ւ հիմա նման ընդվզում չկա։ Ահա այսպիսին է հարց է ուղղել «Առավոտ»-ը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Վերջինս էլ արձագանքել է․ «Դա պիտի հարցնել նախկին ընդվզողներին, ովքեր Հայաստանում և Սփյուռքում բողոքի անասելի ալիք բարձրացրեցին, և երրորդ նախագահը ստիպված էր լինել հայկական գաղութներում՝ ներկայացնելով իրավիճակը։ Հիմա չկա, որովհետև, ցավոք, մեր հասարակությունն այլևս, հասկանալի պատճառներով, ցանկություն չունի ընդհանրապես արձագանքելու որևէ օրակարգի, իսկ այն ուժերը, ովքեր հակաթուրքականության խարույկներ էին վառում և Էրդողանի խրտվիլակ գնդակահարում, հիմա զբաղված են շատ ավելի կարևոր գործով՝ ԱԺ-ում քննարկում են, օրինակ, Հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովում Արփի Դավոյանին Հրաչ Հակոբյանով փոխարինելու պատմական հարցը։ Ահա այսպես»։

Պարզ է, որ տիկնոջ խոսքի հասցեատերը ՀՅԴ-ն է։ Ի դեպ՝ այս թեման սոցցանցերում էլ անընդհատ արծարծվում է, թե ո՞ւր է Դաշնակցությունը։ Դաշնակցությունը միշտ այնտեղ է, որտեղ իրեն լավ է։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին իշխանության հետ էր սերտաճել, հիմա էլ ընդդիմության պահանջարկի հոտ է առել, փորձում է այդ դաշտում դիրքավորվել։ Ինչ վերաբերում է գաղթօջախների՝ այն ժամանակ կազմակերպված բողոքի ակցիաներին, ապա Զոհրաբյանն այստեղ ակնհայտ միամտություն է «խաղում»՝ Սերժ Սարգսյանին ներկայացնելով զոհի կարգավիճակում։ Դաշնակցությանն այն ժամանակ նախագահականից էին պատվեր իջեցնում։ Ֆուտբոլային դիվանագիտության գործընթացի ժամանակ Սարգսյանին պետք էր աշխարհին ցույց տալ, թե ինքն ինչպիսի դիմադրության պայմաններում է փորձում գործը գլուխ բերել։ Դաշնակցությանն այն ժամանակ նախագահականից են հրահանգել, թե ձեր կառույցներին «խոդի գցեք» դրսերում։ Դաշնակցությունն էլ զինվորի նման կատարել է հրահանգը։ Ի դեպ՝ ՀՅԴ-ին դրսում օգնել են նաև Սերժ Սարգսյանի բազմաթիվ համախոհներ, որոնց ևս նախագահականից անձնական խնդրանք է իջեցվել՝ օգնել ընդհանուր գործին։ Գուցե Սարգսյանը տեղյակ չի եղել, բայց նրա աշխատակազմը՝ փեսայով հանդերձ, լծված են եղել այդ գործին։ Չնայած չենք հավատում, որ Սարգսյանն այդ հարցում անտեղյակ է եղել։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1955 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ