...

Սերժ Սարգսյանն էլ հստակեցրեց

Սերժ Սարգսյանն էլ հստակեցրեց

Համահայկական գագաթնաժողովին մասնակցության նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ «Aravot.am»-ը ուշագրավ դրվագ է ներկայացրել այդ հանդիպումից։ Ըստ կայքի տեղեկությունների՝ «Գարո Փայլանը փորձել է առաջ մղել ազգային միասնության թեզը՝ շեշտը դնելով՝ «Նիկոլ Փաշինյանին օգնենք» տարբերակի վրա: Սերժ Սարգսյանը կտրուկ հակադարձել է Գարո Փայլանին՝ ասելով՝ «ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ»: Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը՝ Հայաստանի և Արցախի «գործերը վատանալու են», հայկական երկու պետությունների առջև որևէ հեռանկար չի բացվելու, ուստի, համախմբվել մի մարդու շուրջ՝ ում պատճառով ստեղծվել է այս իրավիճակը, որից ելքերը դառնում են օրհասական, պարզապես բացառված է»: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնության մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտվել է։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հստակեցրել է իր դիրքորոշումը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, մինչ այժմ չէր հստակեցրել, թե որ տարբերակին է ինքը հակված. նստել և խոսել Փաշինյանի հետ, ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունն ու դրա վերլուծության արդյունքում ելքե՞ր առաջարկել Փաշինյանին, թե՞ ավելի շուտ մնալ Քոչարյանի առաջարկած տրամաբանության մեջ՝ Փաշինյանը պետք է հեռանա և նոր բանակցող գա։ Նախագահների հայտնի ֆորմատի փլուզումից հետո Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նա շրջանցել էր որոշակի վերաբերմունք հայտնել երկու սցենարներից որևէ մեկի վերաբերյալ։ Ըստ էության, այս դիալոգը փաստում է, որ Սարգսյանն էլ հակված է ՔՈՉԱՐՅԱՆԻ տարբերակին՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, հետո՝ կերևա։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   558 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ