...

Հայաստանի ընդդիմության ու արցախահայության օրակարգերը տարբեր են

Հայաստանի ընդդիմության ու արցախահայության օրակարգերը տարբեր են

««Հայաստան» խմբակցությունը երեկ փակ հանդիպում է արել և քննարկել նոյեմբերի 5-ի հանրահավաքի կազմակերպչական հարցերը։ Հիմնական մտահոգությունը եղել է հնարավորինս շատ մասնակցություն ապահովելը, ուստի հանձնարարվել է, որ ակտիվ քարոզչական աշխատանքներ տարվեն՝ մարդկանց հրապարակ բերելու համար։ Արձանագրել են, որ դա հեշտ չի լինելու, հատկապես որ պայքարից հոգնած ժողովուրդը դժվար է նման ստանդարտ իրավիճակում փողոց դուրս գալիս։ Խոստովանել են, որ արցախցիներն ավելի վճռական են տրամադրված, ուստի դիտարկել են հանրահավաքի կազմակերպմանը և մասնակցությանն արցախցիների ներգրավման հարցը, և, ըստ ամենայնի, այս ուղղությամբ էլ աշխատանքներ կտարվեն»,- տեղեկացրել է «Հրապարակ» թերթը։

Ինչքան ակտիվ քարոզի «Հայաստան» խմբակցությունը, այնքան ավելի քիչ թվով մարդիկ կմասնակցեն հանրահավաքին։ Ինչո՞ւ. որովհետև այն քաղաքացիները, որոնք վաղուց այլևս հիասթափվել են հեղափոխական թիմից և նրա առաջնորդից, դրանից շատ ավելի առաջ խաչ են քաշել հանրահավաքային հարթակի երևացողների ու չերևացողի վրա։ Բայց չերևացողը՝ Ռոբերտ Քոչարյանը, համառորեն չի համակերպվում այսօրինակ իրականության հետ։ Արցախցիների մասով էլ նույնն է․ Արցախում Քոչարյանին չեն սիրում ճիշտ այնքան, որքան Հայաստանում։ Եվ եթե Հայաստանում նրան հանդուրժել են երկու նախագահական ժամկետ, ապա Արցախն այս իմաստով ռեակցիոն է։ Բացի այս էլ, մարդիկ իրենք իրենց համար հնարավոր բոլոր ձևերով պայքարում են։ Իրենց նպատակը այլ է, իշխանության տենչանքը՝ բոլորովին այլ։ Հատման եզրեր չկան։

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ