...

Մանդատները պահում են․ դեռ գործ կա անելու

Մանդատները պահում են․ դեռ գործ կա անելու

Մանդատները պահելու անհրաժեշտությունը կա, այդ մանդատները ծառայում են մեր ժողովրդին. հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Այդ մանդատները չեն սպասարկելու Նիկոլի բերած օրակարգը։ Վերջին հաշվով ինչ լուծման էլ գնանք, վերջնական հանգուցալուծումը տեղի է ունենալու խորհրդարանում և՛ պաշտոնանկության, և՛ հրաժարականի դեպքում։ Մանդատներն անհրաժեշտ են դրա համար։ Պատգամավորներն ունեն գործիքակազմեր, որոնցից օգտվելու ենք, օրինակ՝ միջազգային գործունեության ժամանակ շատ կարևոր է մեր ներկայությունը պատվիրակությունների կազմում, որպեսզի տեսակետներ հնչեցնենք և հարցադրումներ անենք։ Բայց վերադառնալ մինչև մայիսի 1-ի իրավիճակին հարցը փակված է։ Մանդատները ծառայելու են այն օրակարգի համար, ինչի համար մեր ժողովուրդը քվե է տվել մեզ, մենք մինչև վերջ դրան հավատարիմ ենք մնալու, մանդատները ծառայելու են Հայաստանի, Արցախի շահերի սպասարկման համար»,- մանրամասնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Մանդատները պահելու անհրաժեշտություն կա, բայց ոչ ժողովրդի, այլ հենց ընդդիմադիր պատգամավորների տեսանկյունից։ Վերջին հաշվով, այդ մանդատները բացի իրենցից՝ ընդդիմադիր պատգամավորներից, որևէ մեկին չեն ծառայել։ Ընդդիմադիրները որևէ ծպտուն չեն հանել, օրինակ, Աղավնոյում ստեղծված իրավիճակի շուրջ։ Ընդամենը լծվել են բնակիչներին համոզել-տարհանելու գործին։ Եվ առհասարակ, ինչի՞ են սպասարկել ընդդիմադիրների՝ այս ամիսների հայրենասիրական հայտարարությունները։ Նիկոլ Փաշինյանն էլ, իրենք էլ բազմիցս հայտարարել են, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն անշրջելի են, և որևէ մեկը չի կարող ափդեյթ անել հայտնի փաստաթուղթը։ Վերջին հաշվով, Նիկոլ Փաշինյանը կարողացել է առաջ տանել իր օրակարգը հենց միայն այն պատճառով, որ իրեն ձեռնտու ընդդիմություն է ձևավորվել ԱԺ-ում։ Դրսից՝ հեշտ կառավարելի, ներսից՝ մերժելի։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ