...

Իսկ խոզուկը խռա, խռա

Իսկ խոզուկը խռա, խռա

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանը, որն ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում, հայտարարել է, որ չի վերցնի մանդատը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր երկիրը դժվարագույն օրեր է ապրում: Ցավոք, խորհրդարանում քննարկվող, արհեստականորեն հանրային դիսկուրս ներմուծվող օրակարգերը որևէ աղերս չունեն մեր երկու հայկական պետությունների և մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերների հետ:

Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ժողովրդի հետ աշխատելը, ժողովրդին համախմբելն ու այս պատուհաս իշխանությունից ազատվելը, մեր ազգային ու պետական շահերը պաշտպանելը:

Շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության օրակարգի ներքո»։

«ՉԻ». Արդեն քանի օր է, ով պատահում, չափալախում է «Հայաստան» դաշինքին: Ավելի ճիշտ, նրան, ինչ մնացել է դաշինքից: Ավելի ճիշտ՝ Քոչարյանին ու դաշնակներին: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանին:

Իշխան Սաղաթելյանն ընդհանրապես մեզ հիշեցնում է խորհրդային տարիների մանկական բանաստեղծության Փնթի Սեթին, որի մասին կարծես լինեն այս տողերը.

«Իսկ խոզուկը խռա, խռա,
Ծիծաղում էր նրա վրա,
Ծիծաղում էր վրա տալիս,
Այս տղան ինձ դուր է գալիս»:

Չգիտենք, թե ով է Մարիա Պետրոսյանը, բայց գիտենք, որ ավելի թասիբով է, քան՝ 130-ամյա բոլոր ուժերի ներկայացուցիչները միասին վերցրած: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   985 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ