...

Խորհրդարանին Տիկտոկն է պակասում

Խորհրդարանին Տիկտոկն է պակասում

Ասենք, ասենք՝ ինչ պետք է ասել: Նկատի ունենք այսօրվա խորհրդարանական կինոները: Ընդդիմությունը հայտարարում է, թե գնալու է Արցախ: Իշխանություններն էլ ասում են՝ դրանով վտանգում եք Արցախն ու Հայաստանը:

Չե՞ք ֆայմում, փոխանակ ողջունեք ընդդիմության այս քայլը ու ասեք՝ գնացեք, բայց՝ մնացեք: Միանգամից բացասական ամբողջ աուրան կգցեք ընդդիմության վրա: Հլը կարող եք մի 50 հատ էլ Արցախի դրոշ տաք, ասեք՝ տարեք, Արցախում տարածեք: Հետաքրքիր է, թե սրան ինչպես կարձագանքեր ընդդիմությունը: Եսիմ, ժամանակին սրանք Արցախից ձեռ են քաշել, դժվար թե հիմա բնակվեն այնտեղ: Բայց պետք է շանս տալ: Այսինքն՝ նաև ստուգել նրանց արցախափրկիչ հայտարությունների անկեղծությունը: 

Ալեն Սիմոնյանն էլ ասում է՝ ոչ մի իշխանություն այդքան ներդրումներ չի արել Արցախում, ոնց որ՝ իրենք: Ասե՞նք, թե՞ չասենք: Չէ, պիտի ասենք: Շաատ շնորհակալ ենք, Արցախը ձեզ մինչև կյանքի վերջ երախտապարտ է լինելու: Դժգույն տարածք էր, եկաք, ներդրումախեղդ արեցիք: Պատերազմը դրա պատճառով սկսվեց: Ալիևը տեսավ, մտածեց, արա´, էս որ սրանք սենց ներդրումներ են անում, վաղը էլ հետները խոսալ չի լինի, սպասի, հարձակվեմ, կտրեմ ներդրումների հոսքը: Ու այ տենց ուխտադրուժ կերպով ագրեսիա ձեռնարկեց: Հաստատ, հաստատ:

Ընդհանրապես, մեր խորհրդարանը պետք է Տիկտոկի իր էջն ունենա: Վստահաբար, ամենադիտվող էջերից մեկը կլինի: Օրական լիքը բլթոցներ են հնչում խորհրդարանի ամբիոնից, հավայի գնում, կորում են:

Վահագն Ալեքսանյանն ասում է. «Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և Արթուր Ղազինյանը Արցախ մեկնեցին իրենց թանկարժեք մեքենաներով»: 

Իշխան Սաղաթելյանն ասում է. «Դրոշի բարձրացումը ձևական ակցիա չէ. մենք գնում են ժողովրդին կազմակերպելու և ոտքի հանելու ճանապարհով»:

Գուրգեն Արսենյանն ասում է. «Իշխանությունները պետք է սթափեցնեն Արցախի իշխանություններին»: 

Շարքը կարելի է շարունակել: Տիկտոկը բոլորիդ կմիավորի մի գաղափարի շուրջ: Այն է՝ հնարավորինս շատ դիտումներ ապահովել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ