...

Իրար հետ խնդիր չունեն... իբր

Իրար հետ խնդիր չունեն... իբր

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու են Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, որը խնամքին երկու մանկահասակ երեխա ունի, կալանավորել, իսկ էկոնոմիկայի փոխնախարարին՝ ոչ։

Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի և հնարավո՞ր է՝ նա ընդհանրապես հեռացվի թիմից և ԱԺ նախագահի պաշտոնից, Վահագն Ալեքսանյանն ասել է. «Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության վարչության անդամ է, ԱԺ նախագահն է, մեր թիմակիցն է, և մեր թիմը նրա հետ ոչ մի խնդիր չունի։ Երեկ չենք հանդիպել, բայց ձեր ասածը, թե թիմն իր հետ խնդիր ունի, չի համապատասխանում իրականությանը»։

«ՉԻ». Մենք ձեզ ուրիշ բան ասենք. երկու օր է, Ալեն Սիմոնյանը ձեն-ձուն չի հանում: Մեզ թվում էր, թե հեսա կգնա, կթքի այն դատավորի դեմքին, որը կալանավորել է իր եղբոր կնոջը, մանավանդ, որ էկոնոմիկայի փոխնախարարի դեպքում այդպես չի արել: 

Բայց չէ, առայժմ տեղում մլուլ է տալիս: Երևի ենթադրում է, որ հեչ պատահական չեն կալանավորել իր բարեկամին: Կոնկրետ իր դեմ ուղղված քայլ է, ավել-պակաս խոսի, կարող է, կալանավորված բարեկամների թիվն ավելանա:  

Վահագն Ալեքսանյանն էլ ոնց կարում է, փորձում է այս տհաճ զարգացումների տակից դուրս գալ: Յանի, կոռուպցիայի դեմ պայքար է, դե հիմա ինչ անեն, որ ԱԺ նախագահի բարեկամն այդ պայքարի ռելսերի տակ է ընկել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   536 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ