...

Ուրիշի տռուսիկից մի կախվեք

Ուրիշի տռուսիկից մի կախվեք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, երբ վերջինս միջամտել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին, ասել է. «Հիշեք՝ ով է ձերոնցից առանց «մայկա-տռուսիկ» եկել, իշխանություն դարձել ու ինչի տեր է դարձել, կարող եմ ցուցակը ներկայացնել, ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով: Իսկ հիմա լքեք դահլիճը, պարոն Օհանյան»:

«ՉԻ». Մեծ հաշվով, այստեղ զարմանալու բան չկա: Եթե մեկը մարդու դեմքին թքելը նորմալ է համարում, կարող է նաև Սեյրան Օհանյանին այսպես «շշպռել»:

Այնպիսի տպավորություն է, որ քպ-ականները մինչև հեղափոխությունը սուպերմեններ էին, բոլորին հայտնի գործարար, քաղաքական գործիչ, IT ոլորտի գուրուներ, «Լամբորջինի» էին քշում, «Վերսաչի» հագնում:

Ձեզանից շատերն էլ իշխանության են եկել ընդամենը շիշ բռնելով կամ վերադասի համար կոֆե եփելով, իսկ այսօր մեծահարուստներ են դարձել, էլիտար բնակարաններ ու դղյակներ գնել, տենդերների հաշվին փող կուտակել, բազմաթիվ հյուրանոցների, այլ օբյեկտների տեր դարձել: 

Սեյրան Օհանյանի փոխարեն Ալեն Սիմոնյանին պատասխանելու էնքան բան կա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ