...

Հեչ կմտածեի՞ք

Հեչ կմտածեի՞ք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերին, հայտարարել է. «Կարծում եմ՝ եկել է Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը, և վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը, դա հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի հասցված իրականություն է: Ես կարծում եմ, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան»:

«ՉԻ». «Հիմա գյադաների ժամանակն է: Եվ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եվ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային Ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի «խրոխտ» մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան...»: 

Բա, Սեյրան Օհանյան, էս Վանոն է գրել դեռ 2001-ին: Տեսնո՞ւմ եք, թե պատմությունը կրկնվելու ինչ զարմանալի ունակություն ունի: 

Մի ժամանակ դուք էիք հերոսների ետևից ընկած, հիմա էլ եկել են ձեր ետևից ընկնելու ժամանակները: Հեչ կմտածեի՞ք, որ երբ ժամանակին մեր հերոսներին հերթով փուռն էին տալիս ու վերացնում պատմության էջերից, հիմա էլ ձեզ են վերացնելու պատմության էջերից:

Կապ չունի՝ կերել եք, չեք կերել, գրպանել եք, չեք գրպանել, կապ ունի այն, որ մենք մեր հերոսներին գնահատել չկարողացանք, ու լույսի պես չփայփայեցինք... դե որ այն ժամանակ չի գնահատվել, ու դա նորմալ է համարվել, ինչ արած, մի հերոս ավել, մի հերոս պակաս: 

Հ.Գ. Մեզ մի միտք է անընդհատ տանջում. ո՞նց է լինում, որ Սեյրան Օհանյանին տնտեսական եսիմինչերի համար զրկում են անձեռմխելիությունից ու Ազգային հերոսի կոչումից, իսկ նրա թիմի առաջնորդը շաբաթը մեկ միլիարդանոց տենդեր է շահում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   695 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ