...

Զգացի՞ք նրբերանգը

Զգացի՞ք նրբերանգը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Ես կարծում եմ, որ սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»։ 

«ՉԻ». Էս էն հին սովետական անեկդոտն է հիշեցնում, երբ ռուսն ու ամերիկացին վիճում են դեմոկրատիայի շուրջ: Ամերիկացին ասում է. «Մեզ մոտ ցանկացած մարդ կարող է գնալ Սպիտակ տան առջև կանգնել ու հայհոյել ԱՄՆ-ի նախագահին»:

Ռուսն արձագանքում է. «Պահ, բան ասիր: Մեզ մոտ էլ ցանկացած մարդ կարող է գնալ Կրեմլի դեմը կանգնել ու հայհոյել ԱՄՆ-ի նախագահին»:

Հիմա Ադրբեջանը հայտարարում է, թե սահմանազատման ներկայիս գործընթացը հաղթանակ է, Ալեն Սիմոնյանն ասում է. պահ բան ասիր, մենք էլ ենք ասում, որ հաղթանակ է: 

Սրանից օրեր առաջ էլ, երբ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Արարատ Միրզոյանն էլ է հայտարարում, թե Ղարաբաղի հարցը լուծված է: 

Զգացի՞ք նրբերանգը...

ՎԱՐԿԱՆԻՇ

   354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ