...

Վա՜յ, ի՞նչ եք ասում

Վա՜յ, ի՞նչ եք ասում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների այն դիտարկմանը, թե երբ է հայկական կողմն ասել, որ Բաքուն Հայաստան է, ինչպես Ալիևն է պնդում, որ «Էրիվանը Ադրբեջան է», արձագանքել է. «Վա՜յ, մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք էլ ասում էին՝ Սևանում են թեյ խմելու: Ադրբեջանն ամեն ինչ հայելային է անում»:

«ՉԻ». Վա՜յ, բայց էդ դուք եք ասել, որ «Ղարաբաղը Հայաստան է ու վերջ»: Ու երբ ասում էիք, Արցախը հայկական էր: Հիմա հասցրել են նրան, որ Արցախը չկա, մի բան էլ արդարացնում են Ալիևի ագրեսիվ հայտարարությունները: Թե բա՝ մենք էլ ենք ասել: Չասեիք, մտածեիք, նոր խոսեիք: 

Օրինակ՝ մեր ղեկավարներից մեկը (անունը չենք տալիս, որ հոգեխանգարմունքի մեջ չընկնեք) երբեք չէր ասել, որ Արցախը Հայաստան է, պարզապես այնպես էր անում, որ Արցախը Հայաստան լիներ: 

Այսինքն՝ Ալիևը Հայաստանի տարածքներ գրավի, սրանք ասելու են. դե ոչինչ, մենք էլ ժամանակին իրենց տարածքներն ենք գրավել, լրիվ հայելային է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2132 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ