...

Լայն փակված դռներով

Լայն փակված դռներով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարել է. «Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը»:

«ՉԻ». Դե, փառք աստծո, հազիվ սրտներս տեղն ընկավ: Ալիևն ընդունել է... բայց հաստատ փակ է եղել, չէ՞: Չեք խաբում, չէ՞: Նայեք հա, դռները փակ են եղե՞լ, պատուհանները ճեղքեր չեն ունեցել, չէ՞:

Եթե չէ, ուրեմն, ամեն ինչ լավ է: Միջազգային հարաբերություններում ամենակարևոր ու արժանահավատ, կադաստրային արժեք ունեցող մտքերը հենց փակ հանդիպումներում են ասվում:

Այ, եթե Պուտինն ու Բայդենն էլ փակ դռների ետևում ընդունեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, էդ ժամանակ արդեն կարելի է մտածել 2050 թվին 10 մլն բնակչություն ունենալու մասին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ