...

Տվեց, անցավ սահմանները

Տվեց, անցավ սահմանները

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է. «Մի նոր առաջարկ ընդդիմադիրներին և լրատվամիջոցներին.

Միացյալ հայտարարություն տարածեք, որ բոլորդ, անկախ քաղաքական նախապատվություններից, բոյկոտում եք ԱԺ աշխատանքները և լուսաբանումը, քանի դեռ Ալեն Սիմոնյանն այդ շենքում է: 

Հայտարարությունն ուղարկեք նաև դեսպանատներ և միջազգային կազմակերպությունների գրասենյակներ»:

«ՉԻ». Առաջարկը վատը չի, բայց դե, գիտե՞ք ինչ, մարդ կա, որ թքես վրան, կասի անձրև է գալիս: Ալեն Սիմոնյանն արդեն անցել է այն սահմանները, որից հետո լրագրողների վերաբերմունք, հանրության կարծիք, քաղաքական դաշտի արձագանք... այդ ամենն իր համար եղած-չեղած, մի հաշիվ են: 

Իր համար սաղ աշխարհը՝ մի կողմ, Նիկոլ Փաշինյանի ասածը՝ մի կողմ: Որ ասում ենք՝ սաղ աշխարհը, միջազգային հանրությունն էլ՝ հետը: 

Բայց մի հատ փորձենք հետևել առաջարկին, մարդ ես, մեկ էլ տեսար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   627 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ