...

Տաղանդավոր անտաղանդը

Տաղանդավոր անտաղանդը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է. «Քանի որ, այսօր Կոնսերվատորիայի թեման է ակտուալ, մի բան էլ ես գրեմ, որի մասին քչերը գիտեն:

Մոտ 27 տարի առաջ Կոնսերվատորիայի ԿՎՆ-ի թիմում խաղում էր Ալեն Սիմոնյանը»:

«ՉԻ». Ուրեմն, ճիշտ են անում, որ Կոնսերվատորիայի շենքը փակում են: Էդ ի՞նչ անտաղանդ դեմքերի են լցրել իրենց ԿՎՆ-ի թիմ: Դե որ տաղանդավոր լիներ, մենք այդ մասին հիմա չէինք իմանա:

Գնացել է ԿՎՆ, հաջողության չի հասել, այդպես է վրեժը լուծում: Ոնց որ Հայկ Մարությանի դեպքում:

Մի ժամանակ Ալեն Սիմոնյանը խնդրում էր, որ «Կարգին հաղորդման» սքեթչերում գոնե մի չըրթ դեր տան, իսկ հետո դեր տվողին տկզար ու դավաճան էր անվանում: 

Այնպես որ, ԿՎՆ-ին լուրջ վերաբերվեք, որ հետո կրակը չընկնեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ