...

Աննախադեպ

Աննախադեպ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «ՀՀ այսօրվա իշխանությունը, որը ժողովրդից ստացավ իշխանությունը, Արցախի համար արել է այնքան, ինչքան չի արել որևիցե իշխանություն»:

ՉԻ.- Էս մեկը չենք կարող բան ասել: Մարդը հազարից մի անգամ ճիշտ բան է ասել:

Օրինակ, այս իշխանություններն Արցախի համար ավելի շատ պարտվողական քաղաքականություն են իրականացրել, քան նախորդ իշխանությունները:

Արցախի համար ավելի շատ պատերազմ են տանուլ տվել, քան որևիցե այլ իշխանություն:

Արցախի համար Արցախն ավելի շատ են Ադրբեջանի տարածք ճանաչել, քան բոլոր նախորդ իշխանությունները՝ միասին վերցրած:

Արցախի համար ավելի շատ զոհեր են տվել, ինչքան չի արել որևիցե իշխանություն:

Արցախի համար այնքան գերի են տվել, ինչքան չի տվել որևիցե իշխանություն:

Եվ վերջապես, Արցախի համար ավելի շատ են Արցախ կորցրել, քան վերջին 3000 տարվա բոլոր իշխանությունները:

Բա ո՞նց համաձայն չլինենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   566 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ