Ալեն Սիմոնյանը, Եռաբլուրում անցնելով Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կողքով ու արձագանքելով վերջինիս ռեպլիկին, ասել է. «Էս զիբիլի կատվին տարեք էստեղից»։
«ՉԻ». Տիկին Հակոբյանը պետք է որ գոհ լինի նման արձագանքից: Էժան է պրծել:
Կարող էր, չէ՞, Ալեն Սիմոնյանը թքեր արցախցի կնոջ դեմքին, կամ էլ քացով խփեր փորին: Չի արել, և դա արդեն ցույց է տալիս, որ ԱԺ նախագահը զուսպ մարդ է դարձել: Համարյա:
Իսկ Ալեն Սիմոնյանին համբերություն ենք մաղթում. որ իշխանությունից զրկվի, զիբիլի կատու տանելու գործ է բացվելու: