...

Ջնջեք, քանի ուշ չի

Ջնջեք, քանի ուշ չի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականին, ասել է. «Կարծում եմ՝ այն աշխատանքը, որը արվել է, դրական է եղել, բայց կային բաներ, որոնք ինձ համար էլ անհասկանալի էին։ Օրինակ՝ վերջին նշանակումը, ես չէի կարողանալու քաղաքացիներին նմանատիպ քայլը բացատրել»:

«ՉԻ». Ամեն ինչ սկսվեց արդարադատության փոխնախարար նշանակելուց: Էդ աղջիկը Քոչարյանի գիրքը ձեռքին նկարվել էր:

Սրանից հետո, ժողովուրդ ջան, որ մեկին պաշտոն եք տալիս, սկզբից մանկապարտեզի նկարները պահանջեք, հետո դպրոցական վինետկան, ուսանողական ֆոտոները, մի խոսքով, էլի, ինչ կա, չկա, բոլորը հերթով ստուգեք, հո կասկածելի դեմքերի հետ չի՞ նկարվել:

Ֆեյսբուք մտեք, ծերից ծեր նայեք, որտեղ, ում հետ, ձեռքին ինչ կա: Բա ոնց... ֆոտոկոնտրոլը կարևոր է:  

Բա որ իմանաք, թե ժամանակին Ալեն Սիմոնյանն ում հետ է նկարվել: Առնվազն տասնմեկ հրաժարական տալու առիթ կա: Փաշինյանի մասին ընդհանրապես չենք խոսում: Ինքը բազմիցս ողջագուրված նկարվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող անձի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   770 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ