...

«Պետական դավաճաններն» ու նրանց հովանավորները

«Պետական դավաճաններն» ու նրանց հովանավորները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե խորհրդարանական ընդդիմության միակ քաղաքական օրակարգը «զուգորդված աշխատանքն է ադրբեջանական զինված ուժերի հետ», ընդ որում՝ «դա զուգադիպություն չէ»։ Փաստորեն՝ պետության երկրորդ դեմքը (մեղա-մեղա) ամենաբարձր ամբիոնից բաց տեքստով ընդդիմությանը մեղադրում է պետական դավաճանության մեջ, որովհետև սեփական գործողությունները թշնամի երկրի բանակի հետ «զուգորդելը» հենց պետական դավաճանություն է։

Հարց է ծագում՝ եթե Ալեն Սիմոնյանն իրավացի է, ո՞ւր է նայում ԱԱԾ-ն, ինչո՞ւ չի մի կես ժամով ընդհատում սատանաների հայտնաբերման օպերացիան, որն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով, ու թևերը ոլորելով բերման ենթարկում ԱԺ դահլիճում կազմ ու պատրաստ հավաքված պետական դավաճաններին։ Իսկ եթե Ալեն Սիմոնյանն իրավացի չէ, ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվում ծանրագույն զրպարտության համար։

Թե՞ քաղաքական խոսքն արդեն այնքան է արժեզրկվել, որ կարելի է առանց երկար-բարակ մտածելու իրար ամենավերջին խոսքերն ասել, իսկ աշխատանքային օրվա ավարտին «չերեզներով» պայմանավորվել, թե «պետական դավաճաններից» որի թալանածը կալանքի տակից հանելու և վաճառելու թույլտվության համար ինչքան «ատկատ» պիտի տրվի։ 

 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ