...

ԱԱԾ-ն երաշխավորում է․ կառույցը հասկացել է Նիկոլ Փաշինյանի խոսույթը

ԱԱԾ-ն երաշխավորում է․ կառույցը հասկացել է Նիկոլ Փաշինյանի խոսույթը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ նշելով․ «ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։ Սույն հաղորդագրությամբ ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։ Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»։ 

Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հորդորել է մանիպուլյացիաների չտրվել, քանի որ չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել։ Այդ մասին լայվով խոսել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նավակ Ճոճողա-խառը շատ ՔՊ-ականներ են փորձել նույնը կրնել։ 

Թվում է, թե մարդիկ չեն հասկանում կամ լսողության հետ խնդիրներ ունեն։ Իրականում մարդկանց «փորձառությունն» է առաջին պլանում։ 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է ծանրագույն ճշմարտություններ, հետո հանրային ճնշման ներքո՝ վերաձևակերպել է ասելիքը՝ խմբագրել-հերքելով նախկին ասածը։ Վերջում, սակայն, «աշխատել» է նախնական տարբերակը։ Հիմա հասարակությունը իրավիճակը վերլուծում է համեմատական փորձառության մեթոդով։ Եվ սա ոչ խելագարություն է, ոչ մեդիաանգրագիտության դրսևորում, ոչ ընդդմադիրների սադրանք ու ոչ էլ չեկիստական օպերացիա։

Ի դեպ՝ առաջին անգամ է, որ նման իրավիճակում ԱԱԾ-ն ստիպված է լինում պարզաբանող հայտարարություն տարածել։ Աստված չանի, որ համեմատական մեթոդը սխալվելու շեղում չարձանագրի։ Ի՞նչ է ասելու կամ անելու ԱԱԾ-ն։ Չնայած ինչ տարբերություն։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ