...

Այսօր՝ պետական գաղտնիք, վաղը՝ քրեական գործի նյութ

Այսօր՝ պետական գաղտնիք, վաղը՝ քրեական գործի նյութ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, լրագրող Արեգնազ Մանուկյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցում էր հղել՝ պահանջելով պարզաբանել մի շարք հարցադրումներ՝ կապված Ալեն Սիմոնյանի առանձնատան վերանորոգման աշխատանքների, ծախսված գումարների աղբյուրների ու չափերի, այդ առանձնատան կահավորման գործընթացի հետ։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հանրությանը հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանը որոշել է տեղափոխվել Կոնդի կառավարական ամառանոց, ըստ այդմ՝ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին սկսվել։ Պատգամավորը հարցեր էր հղել նաև Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի առանձնատների վերանորոգման առնչությամբ։ Այսօր տիկին Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում է տեղադրել հարցաշարը և հավելել․  «Աշխարհի «ամենաժողովրդավար» կառավարությունից պատասխանել են, որ այդ ծախսերը գաղտնի են ու հրապարակման ենթակա չեն»։ 

Ոչինչ։ Հիմա գաղտնի են, հետո՝ կհրապարակայնացվեն, և հայ հասարակությունը առիթ կունենա հարուցված քրեական գործերի շրջանակներում դրվագ առ դրվագ ծանոթանալ բոլոր կոռուպցիոն գործերին։ Ինչո՞ւ ենք այդպես մտածում, որովհետև, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, և մի գեղեցիկ օր օրենքի հետ առերեսվելու են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ալեն Սիմոնյանը, և՛ մնացած «սիրելիները»։ Ի դեպ, ի տարբերություն նախկինների՝ այսօրվա իշխանությունների առանձին ներկայացուցիչներ «բարգավաճում» են՝ առանց փաստաթղթավորելու իրենց գործողությունները։ Ավելի որոշակի՝ եթե նախկինները յուրացումներն իրականացնում էին՝ գործընթացի տակ «իրավական փաստաթղթեր» տեղադրելով, ապա ներկաների իրավական տգիտությունն ու էյֆորիան նրանց ազատում են այդօրինակ թիթիզ բաներից։ Արդյունքում՝ այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում որևէ լուրջ կոռուպցիոն գործ բացահայտել և հասարակությանն ապացուցել նախկինների «հանցավոր-կոռումպացված էությունը», իսկ վաղը՝ գալիք իշխանությունները դա անելու են «ուչաստկովիի մակարդակում»։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ