...

Հատված ԱԽ ընդլայնված նիստի սղագրությունից

Հատված ԱԽ ընդլայնված նիստի սղագրությունից

Նիկոլ Փաշինյան - Նստեք, նստեք։ Սկսենք առաջին հարցից։ ՏԻՄ ընտրությունները ո՞նց անցան, ո՞վ ա զեկուցում։ Լավ, թող ոստիկանապետը զեկուցի։

Վահե Ղազարյան - Շեֆ, եթե մի նախադասությամբ ասեմ՝ պի․․․

Ն․ Փ․ - Մի րոպե, մի րոպե, հայերեն ասա։

Վ․ Ղ․ - Ուզում էի ասել՝ պիտի արձանագրենք, որ ժողովուրդը հերթական անգամ մերժեց ՀՀԿ-ին։

Ն․ Փ․ - Խի ՀՀԿ-ն մասնակցում է՞ր։

Վ․ Ղ․ - Իհարկե մասնակցում էր։ ՔՊ ցուցակներով։ Եվ հերթական անգամ մերժվեց։ 

Ն․ Փ․ - Դե լավ ա։ Մհե՛ր, էն միջանցքի հարցո՞վ ինչ կա։

Մհեր Գրիգորյան - Պոլերի պրես-գրանիտը առել ենք, պատերը որոշել ենք ոսկեջրած վենեցիանկա, 2 միլիոն դոլարը դուրս ենք գրել․․․

Ն․ Փ․ - Այ տղա, դաչայիս միջանցքի մասին չեմ հարցնում, Զանգեզուրի միջանցքի մասին եմ հարցնում։

Մ․ Գ․ - Շեֆ, ճիշտն ասած՝ այդ թեմայով ես էի ուզում Ձեզ հարցնել։ Տալիս ե՞նք։

Ն․ Փ․ - Մենք տվող չենք։ Մենք ուղղակի դեմ չենք, որ վերցնեն։ Էն Ալիևն էլ ասում ա՝ կոնկրետ ամսաթիվ նշեք։ Ալենչո, մի հատ դուրս արի մի բան բլթացրու՝ մարդկանց ուշադրությունը շեղվի, էս կիրակի միջանցքը տանք․․․ Չնայած՝ չէ, կիրակի խաշի եմ։ 

Ալեն Սիմոնյան - Ի՞նչ բլթացնեմ, մեծարգո պարոն վարչապետ, էլի Լավրովի պլանից խոսե՞մ։

Արարատ Միրզոյան - Ի՞նչ պլան, ստոր հերյուրանքներ են, ես վաղուց չեմ օգտագործում․․․

Ն․ Փ․ - Արո, հանգստացի, ուրիշ պլանից ենք խոսում։ Ալենչո, դուրս արի գերիների մասին մի էշություն ասա՝ հաշվի 80 կիլոմետր ասֆալտի տենդերը ջեբդ ա։

Ա․ Ս․ - 100։

Ն․ Փ․ - Էս չհասկացա, բազառ ես անո՞ւմ։

Ա․ Ս․ - Ոչ, մեծարգո պարոն վարչապետ, ասում եմ՝ 100 տոկոսով իրավացի եք։ Հենց հիմա դուրս կգամ ու կասեմ, որ ինձ համար գերիները գոյություն չունեն, ես այդպիսի հարց չեմ տեսնում։ Եթե պետք լինի, հետո կասեմ՝ չէի տեսնում, որովհետև նոր մեքենայիս ապակիները մգացված էին ․․․

Ն․ Փ․ - Հա, լավ ես մտածել։ Հաջորդ հարցը։ Ղարաբաղցիների թեմայո՞վ ինչ կա, էն լայնախոհ բլոգերը նոր բաներ չի ասո՞ւմ։ Չէ, չէ, թող ավելի հոգեհարազատ մարդ զեկուցի, ասենք՝ Արայիկ Հարությունյանը կամ Արմեն Գրիգորյանը։

Արայիկ Հարությունյան - Պրն վարչապետ, թարգմանական բնույթի խնդիրներ կան, տեքստը հայերեն էինք տվել, բայց ինքը ռուսախոս ա․․․

Ն․ Փ․ - Բա ինձ զեկուցել էին, որ լավ էլ տիրապետում ա լեզվին։ Հա, երևի ուրիշ իմաստով ա տիրապետում։ Դե արագացրեք մի բան արեք, բարեկիրթ հարևանը շտապեցնում ա։ Եթե ուրիշ հարցեր չկան՝ անցնենք ավելի կարևոր հարցերին։ Աչոնիկ, զեկուցի տեսնեմ` քանի՞ հոգու եք քովիդի տեստ արել, ինչքա՞ն փող ա էկել, ո՞ւր ա էդ փողը․․․ 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ