...

Մարդ ա վատացել

Մարդ ա վատացել

«Տուրիստական սեզոն է սկսվում, Ռուսաստանի տուրիստները գնալու տեղեր չունեն շատ, կարող են գալ Հայաստան, երկրում ցանցային ի՞նչ ենք սկսում, ցանցային ի՞նչ ենք անում, որ տուրիստ չգա՞, մարդ չգա՞ մեր երկիր, փող չգա՞, շարժ չլինի՞, ոչ մի բան չաշխատի՞, բյուջե փող չգնա՞, ի՞նչ են ուզում, վերջը ուզում են ի՞նչ լինի»,- հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ընդդիմության պայքարի մասին։ Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հանրահավաք իրականացնող Վանեցյանը նշել էր, որ դիմադրության շարժումը ցանցային է լինելու։ 

Հա էլի, բա կարելի՞ է Արցախի համար տուրիստական սեզոնը կասկածի տակ դնել։ Բա կարելի՞ է արցախահայության իրավունքները գերադասել ռուս տուրիստների իրավունքներից։ Խեղճերը պատժամիջոցների տակ են, գնալու տեղեր չունեն, էլ ո՞ր օրվա դաշնակիցն ենք, որ չենք կարող գոնե մեզ մի սեզոն զսպել և ապահովել նրանց ուրախ ու բարի ժամանցը Երևանում։ Հլը սա մի կողմ, ինչպե՞ս կարելի է բաց թողնել այս հնարավորությունը և զարկ չտալ տնտեսությանն ու հարյուրապատկել բյուջեի միջոցները։ Ստոր ու նենգ ընդդիմությունը երևի ուզում է վերջնականապես խափանել տուրիստական սեզոնը, որ հետո հայտարարի, թե այս իշխանությունն այնքան ապաշնորհ է, որ Հայաստան եկած ռուսներին չկարողացավ պատշաճ հյուրընկալել ու պահել Հայաստանում։ Սա իսկապես դավաճանություն է, թե չէ ընկել Արցախի թեմայով ենք դավաճաններ փնտրում։ Ո՞նց չէինք ֆայմել։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ