...

Մարուքյան forever

Մարուքյան forever

«Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչման»․ Էդմոն Մարուքյան, 12 նոյեմբեր, 2020 թվական։

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա»․ Էդմոն Մարուքյան, 20 ապրիլ, 2022 թվական։

Մի տղամարդ՝ ճաղատ գլխով, գալիս է Կինոմոսկվա՝ ֆիլմ դիտելու։ Հետևի շարքում տղաներ են նստած լինում, որոնցից մեկը հետևից կտտացնում է տղամարդու գլխին։ Բոլորը սկսում են ծիծաղել։ Երկրորդ անգամ են կտտացնում, ավելի բարձր են սկսում ծիծաղել, երրորդ անգամ՝ ծիծաղելուց քիչ է մնում ուշաթափվեն։ էս մարդու համբերության բաժակը լցվում է, շրջվում է և հետևի շարքում նստած տղաներին ագրեսիվ տոնով հարցնում է՝ էս ինչի՞ եք ծիծաղում։ Նրանցից մեկը, ծիծաղը մի կերպ դադարեցնելով, բացատրում է, թե՝ գլխիդ որ կտտացնում ենք, դմբում ա։ Մարդն էլ կատաղած հակադարձում է՝ է, խփի՛լ մի, դմբա ոչ։

Երեկվանից Ֆեյսբուքահայությունը կտտացնում ու քաշքշում է Մարուքյանին։ Շեյր են անում, ծիծաղում են, հետո էլի են շեյր անում ու ծիծաղում։ Թողեք թող ապրի, մի քիչ դեսպան աշխատի, հետո նորից կվերադառնա «ելման դիրքեր»։ Ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է։  

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ