Ահավոր անտրամադիր է: Ձմեռը վերջանում է, իսկ ձյուն դեռ չի եկել: Ամեն օր ֆոտոապարատը ձեռքին դուրս է գալիս փողոց, սպասում՝ ձյուն գա, նկարի ձնահավաք «ԿամԱԶները», քոռ ու փոշման տուն է գալիս: Զանգում է Անի Սամսոնյանին. «Հը՞, քո մոտ ի՞նչ կա»: ««Կարգին հաղորդման» սերիաներն եմ հատ-հատ նայում: Երեք տեղ Հայկոն կաշառք է վերցնում, հինգ սերիայում մարդ է տփում, 10 տեղում էլ հարկերը չի վճարում»,- պատասխանում է Անին:
«Բա դե ընտիր ա»,- ուրախանում է ինքը,- «էդ կաշառքի սերիաները ուղարկի, սարքեմ, տարածեմ»:
Եվ ահա, ինքը լայվ է մտնում. «Ժողովուրդ, իմ ձեռքի տակ հստակ փաստեր կան, որ քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է թաղված: Ըհը, տեսեք, այստեղ ինքը կաշառք է վերցնում Վարդան Մամիկոնյանից, որի դիմաց 10 հատ թափ-թազա փիղ է տալիս հայկական աշխարհազորին՝ երկիրը պարսկական լծից մաքրելու համար: Այստեղ էլ ինքը ապօրինի պայմանագիր է կնքում թագաժառանգ Մկոյի հետ, և վերջինիս նվիրում Թմբկաբերդը: Մենք այս փաստերը կներկայացնենք դատախազություն ու Մարությանի հրաժարականի հարցը կմտցնենք օրակարգ»:
Աչքի տակով էլ նայում է, թե լայվի տակ ով ինչ քոմենթ է գրում. «Ապեր, մի մետր անգամ չնահանջես»,- գրում է Գառնիկ Իսագուլյանը: «Ինձանից իրավական ցանկացած օգնություն, Դավ ջան»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը: «Դու քո փայ պիցցան կերար, ախպերս»,- կատակում է Լևոն Քոչարյանը: «Կյանքուլ, ախր էդ կլոունից ի՞նչ քաղաքապետ»,- սրտիկում է Շուշան Պետրոսյանը: «Արա, դու տղա ես, տղա»,- քյանքուլում է Մենուա Հարությունյանը:
Ինքը «դավոլնի» տեսքով կարդում է, ու հանկարծ չաթով Էդմոն Մարուքյանն է զայրացած գրում. «Արա՛, քնած ե՞ս էշի ականջում: Չե՞ս տեսել, որ քաղաքապետարանը էդ փղերի հետ կապված բոլոր փաստաթղթերն արդեն հրապարակել է, անջատի լայվդ, խայտառակ եղանք»:
Արթնանում է դեպրեսիայի մեջ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020