Նստած է երկու Մարգոների մեջտեղը՝ Սիմոնյանի և Բոզիկյանի: Ցանկանում է նպատակ պահել, բայց չի կողմնորոշվում, թե կոնկրետ ինչ ցանկանա: Երբեք չդատվե՞մ: Չէ, էն չի: Միշիկս տիրանա գահի՞ն: Ինչիս ա՞ պետք, «նենադյոժնիյ» գյադա ա, հլը հարցրա՝ կարող ա երնեկ տամ Նիկոլի թվին: Ռոբի ու Վլադիմիր Վլադիմիրովիչի միջև սև կատու անցնի՞ ու մեր հին կապը վերականգնվի՞: Թեպետ նենց քինախնդիր տիպ ա, քթիցս կբերի, հա երեսովս ա տալու եվրոպացիների հետ սիրախաղերս, ավելի լավ ա մեկընդմիշտ փակեմ կյանքիս էդ էջը:
Պատկերը փոխվում է:
Արցախում է: Հայրական տանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Ներկա են Մենուա Հարությունյանը, Արթուր Դանիելյանը, Փուչիկ Կարենը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Շուշան Պետրոսյանը, Հրայր Թովմասյանը և կրկին տիկին Բոզիկյանը:
- Պարոնայք գեներալներ, իրավիճակը ռազմաճակատում կատաստրոֆիկ է: Այդ անուղեղ Իլհամի վրա հույս դնել չի կարելի: Ամեն երեկո հարձակվում է, բայց ջախջախվում է: Այս օրերի միակ սփոփանքը կորոնավիրուսն է: Մի տեսակ մեր լենդ-լիզն է: Հիմնականում այդ ուղղությամբ հարվածներ հասցրեք, բայց ոչ այնպես, ինչպես անում է այն բասմանչի հիշեցնող Արգիշտի Կիվիրյանը: Դրա գրառումների պատճառով բազմակի աճում է հասարակության հիշատակումը այն ամենին, ինչ ինձ է վերաբերում:
Արթնանում է Ստեփանակերտի տանը՝ մոր ձայնից. «Սերժիկս, բալես, բա որ գալիս էիր, էն բեդովլաթ ախպորդ ինչի՞ հետդ չբերեցիր»:
«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020