...

Սաշիկ Սարգսյանի երազը

Սաշիկ Սարգսյանի երազը

Ինքը նորից ՊԱԶ է քշում: ՀՀԿ ԳՄ անդամներին է տեղափոխում Թոխմախի գյաջի գործարան՝ սմենը փոխելու: «Բա տենո՞ւմ եք, ՀՀԿ-ի բոլոր ճանապարհները տանում են գերեզմանատուն»,- ավտոբուսի սրահից բացականչում է Է. Շարմազանովը:

Վըըն, վըն-վըըըըըն... բենզինը պրծավ: «Թե ասա ինչի էն ժամանակ վրեն գազ չդրեցի, գազի կալոնկեքի կեսն իմն էր»,- քթի տակ մրթմրթում է ինքը ու ռեզինի կանիստրը վերցնելով, գնում մոտակա բենզալցակայան: 

«Ի՞նչ եմ լցնելու, հոպար»,- շլանգը ձեռին, մոտենում է բենզալցակայանի աշխատակից Բարսեղ Բեգլարյանը,- «Բենզի՞ն, թե՞ սուբսիդավորված դիզվառելիք»: «Էդ դիզվառելիքը գլխիդ գա»,- զայրացած ասում է ինքը,- «Ինչ եղավ, դրանից եղավ, կես միլիարդ դրամի համար սաղիս վարի տվեց տնաշենը»: 

Բենզինը բերում, լցնում է ավտոբուսը, մեքենան խոդի է գցում, մի քիչ գնում, մեկ էլ ներսից բացականչում են. «Ուստա, ստեղ մի տեղ պահի, մարդ ա վատացել»: Գլուխը շրջում է. «Հի՞նչ ա ըլել»: «Եսիմ, Շուշանն իրան վատ ա զգում, սաղ գիշեր չի քնել: Ասում ենք, դուրս գա, մի քիչ էս մաքուր օդին երգի, բալքիմ լավանա»,- ասում ա Մարգարիտը:   

Այս պահին հետևից երկարատև ազդանշան են տալիս: Դուրս է գալիս, մի հատ թափ-թազա ԿամԱԶ է կանգնած, սիգնալ է տալիս, որ ՊԱԶ-ը ճամփա տա: Աչքը գցում է, տենում է՝ վարորդը Սերժն է: «Յա, Սերժիկ, էս ի՞նչ ես անում, էս ի՞նչ ԿամԱԶ ա»,- զարմացած հարցնում է ինքը: «Ապեր, շփոթվել ես, ես Սերժը չեմ»,- գլուխը կախելով, ասում է Սերժ Սարգսյանը: «Վը՜, ո՞նց Սերժը չես: Բա հո՞ւվ ես»,- ապշում է ինքը: «Ով եմ, ով եմ, էն Լֆիկի վարորդն եմ»,- ձեռքով դեմքը փակելով, մի կերպ ասում է Սերժը: «Բա հո՞ր եք քյնում»: «Դե, Լֆիկն էս ԿամԱԶ-ը տվել ա, տանում եմ քաղաքապետարան՝ «Գույք՝ պարտքի դիմաց» հանձնելու»:

«Հաա՜»,- ծոր է տալիս ինքը,- «էլի հին գործիդ ես: Ես էլ էս խոխեքին տանեմ, հանձնեմ»:

Արթնանում է վուլկանիզացիայում:

«Չորրորդ իշխանություն», 12, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ