...

Խոստովանեցի՞ր, որդյակս

Խոստովանեցի՞ր, որդյակս

Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե նույնիսկ 1992-ին, երբ իրավիճակն Արցախում շատ ծանր էր, ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, ըստ որի՝ արգելվում է ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, և ավելացրել է, որ հիմա արդար չէ, ազնիվ չէ պատերազմ հաղթածներին ու Շուշին ազատագրածներին Նիկոլի հետ համեմատելը։

Էդուարդ Շարմազանովի գործն է՛լ գործ չի։ Ինչքան ուզում է Նիկոլի ազգակործանությանը հակադրվող հաղթանակների օրինակներ բերել՝ պարզվում է, որ դրանք բոլորն առաջին նախագահի օրոք են տեղի ունեցել։ Այն նույն նախագահի, որի դեմ պալատական հեղաշրջման առանցքային դերակատարներից մեկն էլ իր կուսակցական շեֆն էր։ Բայց սա դեռ ոչինչ։ Ստացվում է, որ ըստ պրն Շարմազանովի՝ արդար չէ, ազնիվ չէ առաջին նախագահին և Նիկոլին նույն նժարին դնելը։ Իհարկե արդար չէ, ազնիվ չէ, բայց հարց է ծագում՝ ո՞վ էր տարիներ շարունակ քարոզում ու այսօր էլ շարունակում է քարոզել այդ անարդար և անազնիվ տխմարությունը՝ Նիկոլին հռչակելով պատերազմում հաղթածների ու Շուշին ազատագրածների «հոգեզավակ»։ Ճիշտ է, Քոչարյանը, Սերժն ու դաշնակները։ 

Ինչ անհարմար բան ստացվեց․․․ 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ