...

Սաղ Սերժն էր մեղավոր

Սաղ Սերժն էր մեղավոր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը տեսնում էր՝ արհավիրք է մոտենում, ինչն էլ իրեն դրդել էր կրկին առաջադրվել վարչապետի պաշտոնում, ասել է. «Եթե արհավիրքը վերահաս էր, եթե ոչ հրապարակային, ապա կարող էին գոնե աշխատանքային կարգով տեղեկացնել իրենց այդ մասին»:

«ՉԻ». Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը աշխատանքային կարգով չի ասել, որ Արցախի հարցում մեծ պրոբլեմների առջև ենք կանգնած, Նիկոլ Փաշինյանը դրա մասին ուրիշ տեղից չէ՞ր կարող իմանալ:

Իրականում Նիկոլ Փաշինյանին հարյուր անգամ են ասել, թե մեզ ինչ է սպասվում Արցախի հարցում, եթե շարունակվի ոչմիթիզական քաղաքականությունը: Գուցե հազար անգամ:

Սկսած 1997 թվականից: Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞ Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածից: Ոչ միայն տեղյակ է, այլև մի քանի անգամ իր «ՀԺ»-ում տպել է, դեռ մի բան էլ գովել է հոդվածը, թե նայեք՝ մարդը զգուշացնում է, հեռատես է, ճիշտ է: 

Սա դեռ մենակ մի հոդվածն ենք ասում, չհաշված՝ Առաջին նախագահի հարյուրավոր ելույթները, այլ հոդվածները: Դրանցից ամեն մեկը աշխատանքային ահազանգ-տեղեկացում կարելի է համարել անձամբ Նիկոլ Փաշինյանին: 

Հիմա եկել է, թե բա Սերժ Սարգսյանն ինձ չի տեղեկացրել: Դե, բարև ձեզ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ