...

Ով փող աշխատի՝ ումից բռնագանձեն

Ով փող աշխատի՝ ումից բռնագանձեն

Դատախազությունը պահանջել է «դիզվառելիքի գործով» մեղադրյալ Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ 500 միլիոն դրամ։

Հետաքրքիր է՝ Բարսեղ Բեգլարյանն ամոթից գետինը չի՞ մտնի, եթե այդ գումարը Սերժ Սարգսյանը վճարի։ Ու խնդիրն այստեղ այնքան էլ իրավական չէ։

Վերջին հաշվով՝ «Ֆլեշ Բարսեղի» համար 500 միլիոնն ի՞նչ թիվ է, բենզինի այսօրվա գների պայմաններում նա 2-3 օրում այդ գումարը հետ կբերի։ Իսկ այսօրվա աստղաբաշխական գների համար նա պիտի պարտական լինի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որն էլ, իր հերթին, իշխանության չէր գա, եթե չլիներ Սերժ Սարգսյանի «բարի կամքը», հետևաբար՝ «Ֆլեշ Բարսեղն» ուղղակի պարտավո՛ր է նման լավության դիմաց Սերժ Սարգսյանի փոխարեն վճարել 500 միլիոնը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ