...

Շուռ տվածները

Շուռ տվածները

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցած միջադեպին, ասել է. «Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել»:

«ՉԻ». Էս 2018-ին Հայաստանի միջպետական, միջմարզային, միջքաղաքային ճանապարհները պարալիզացրած մարդիկ են ասում: Այն ժամանակ իրենք ճանապարհ փակելը համարում էին պայքարի խաղաղ միջոց, քաղաքացու բողոքի դրսևորման ձև, ընդվզում: Բայց որ իրավապահները փորձում էին ճանապարհ բացել, ինչ ասես, որ նրանց հասցեին չէին ասում:

Իսկ հիմա այլ մարդիկ են ճանապարհ փակում, արտահայտում իրենց բողոքը, պայքարի լրիվ խաղաղ միջոց է, բայց ամբողջ Հայաստանից զորքեր են տարել այնտեղ խաղաղ ցույց անող քաղաքացիներին ճնշելու համար: Ու ասում են՝ լավ ենք անում: 

Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը Հակոբ Արշակյանի խոսքերը լսի, ինչ է մտածելու: Ասելու է՝ արա, ես սրանց կողքին փաստորեն սուրբ էի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   801 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ