...

Մերն ուրիշ է

Մերն ուրիշ է

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասել է. «Երբ հեղափոխություն էր տեղի ունենում, ՀՀ քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ: Հիմա այդպես չէ»:

«ՉԻ». Այսինքն, ըստ պաշտոնյայի, հեղափոխություն անելու միակ հիմքը ընտրելու խնդիրն է: Հեղափոխություն անելու համար հազար ու մի պատճառ կարող է լինել՝ սկսած գաղափարականից մինչև պետականության կորստի վտանգ: 

Բայց իրենք արդեն որոշել են, որ դեպքում կարելի է հեղափոխություն անել, որ դեպքում՝ ոչ: Եթե ընտրելու խնդիր չկա, ուրեմն, հեղափոխության մասին խոսողները ահաբեկիչներ են, գործակալներ, փիլոնավոր սատանաներ: Բա ոնց: 

Եթե նույնիսկ Արցախ ես կորցնում, տասնյակ հազարավոր փախստականներ, հազարավոր զոհեր... մեկ է, դա «ասնավանի» չի:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ